Արտաքին 3 տարի առաջ - 15:00 04-07-2023

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով հետաքննությունն ավարտվել է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի և արդարադատության ներկայացուցիչ Մասուդ Սաթայշին հայտարարել է, որ ավարտվել է այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման գործով հետաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Սաթայշին շեշտել է, որ այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դառը իրադարձություն էր։ Նրա խոսքով՝ բոլոր համապատասխան կառույցները կարծում են, որ պետք է կոշտ միջոցներ ձեռնարկել այս հարձակումը կատարողի նկատմամբ։

«Բացահայտվել են այս գործի տարբեր տեսակետները, նախաքննությունն ավարտվել է»,- ասել նա։

Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է այս հարցում ադրբեջանական կողմի համագործակցության կարևորությունը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում էր իրականացվել, որն Բաքուն ամենաբարձր մակարդակով ահաբեկչություն է համարել, մինչդեռ Թեհրանը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ Ավելի ուշ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել էին, և մինչև այժմ դեսպանատունը չի գործում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի