Արտաքին 3 տարի առաջ - 13:00 28-01-2023

Ռաիսին հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման հանգամանքները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հանձնարարարել է համապարփակ հետաքննություն անցկացնել նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված զինված հարձակման հանգամանքները պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը։ Ռաիսին նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական առաքելության մահացած աշխատակցի հարազատներին։

«Մենք դատապարտում ենք հարևան և եղբայրական Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակման հետ կապված ողբերգական միջադեպը»,- ասել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող