Արտաքին 3 տարի առաջ - 11:52 27-01-2023

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին սպանել են ինքնաձիգից. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված զինված հարձակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հարձակվողը, ճեղքելով անվտանգության անցակետը, «Կալաշնիկով» ինքնաձիգից սպանել է անվտանգության ծառայության պետին։ Հայտարարության համաձայն՝ հարձակումը կանխելիս վիրավորվել են Ադրբեջանի դեսպանատան երկու պահակներ, որոնց վիճակը ներկայումս բավարար է։

«Ներկայումս այս դավաճանական հարձակման կապակցությամբ հետաքննություն է անցկացվում: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություն: Թող Ալլահը լուսավորի մեր նահատակի հոգին, - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող