Ներքին 9 ամիս առաջ - 18:23 12-01-2026

Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին

Հունվարի 5-ին սոցիալական ցանցում տեսահոլովակ էր շրջանառվել, որտեղ մի երիտասարդ ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակում:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդի ինքնությունը:

Պարզվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր պապի՝ Վեդիի Արցախի փողոցում գտնվող տան բակում նրա անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակել:

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով