Ներքին 3 տարի առաջ - 19:07 27-06-2023

Աննա Վարդապետյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:

Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով զարգացնելու մեծ ներուժ կա՝ այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումների համատեքստում՝ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում: Դեսպանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ու ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազությունում ընթացող բարեփոխումները, որոնք ներառում են դատախազների բարեվարքության ստուգումը (ներկայում հանրապետության դատախազների շուրջ 35 տոկոսն անցել է բարեվարքության ստուգում), դատախազների գիտելիքների շարունակական կատարելագործումը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում Դատախազության գործառույթների իրականացման կատարելագործումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Դատախազությունն անհանդուրժող վերաբերմունք ունի կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև բանակի, խոցելի խմբերի և անչափահասների դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի դատախազությունների միջև համագործակցությունը խթանելու հեռանկարը՝ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, ապօրինի հարստացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև այս ոլորտներում երկու երկրների դատախազների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի