Ներքին 3 տարի առաջ - 18:32 16-02-2023

Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերն ու զարգացման հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ երկու երկրների միջև առկա համագործակցության շրջանակում նախանշելու հետագա անելիքները:

Ըստ նախարարի՝ համատեղ մի շարք ծրագրերի ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց, մասնավորապես՝ շարունակվում են իրականացվել «ՀՀ կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության, գիտության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» գործող համաձայնագրով ամրագրված գործողությունները:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մշակվել և չեխական կողմին է փոխանցվել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի երկարաձգման նախագիծը, որով երկկողմ համագործակցությունը կշարունակվի՝ զարգացման հեռանկարով:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2022 թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստորագրել է հուշագիր, ըստ որի՝ Բռնոյի Մասարիկի համալսարանում հիմնադրվել է հայագիտական կենտրոն»:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևորել է երկու երկրների և համալսարանների միջև կապերը, վստահեցրել, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Կողմերն անդրադարձել են ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակների տրամադրման ծրագրերին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան