Ներքին 3 տարի առաջ - 18:57 05-10-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը՝ նախագահը շեշտել է, որ Գերմանիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն անցած 30-ից ավելի տարիների ընթացքում:

«Մենք Գերմանիայի աջակցությունը զգացել ենք անկախացումից անմիջապես հետո և այսօր ունենք բարեկամական հարաբերություններ, վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է սերտանալ և նոր բնագավառներ է ընդգրկելու»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար ու ընդգծել, որ Գերմանիան հավատարիմ է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև խաղաղության հաստատման իր հանձնառությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-գերմանական գործընկերության զարգացման ոլորտների լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա հնարավորություններին և հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար աջակցության խնդիրների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում:

Դեսպան Ռիխտերը շեշտել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու գործընթացին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»