Ներքին 3 տարի առաջ - 22:49 22-06-2023

Շուկաներում վաճառում են ոջլախոտ՝ լավանդայի անվան տակ

Արդեն երկու օր է, ինչ համացանցում տարածված է, որ Գումի շուկայում նարդոսի՝ լավանդայի փոխարեն ոջլախոտ են վաճառում, լավանդայի անվան տակ։

Ոջլախոտի մեկ փոքրիկ փաթեթը, որը դրված է լավանդայի անվան տակ, վաճառվում է 2000 դրամով, այնինչ իրական լավանդայի 50 գրամը արժե 1500 դրամ։

Նշենք, որ լավանդան և ոջլախոտը նման են միմիայն գույնով, և ոջլախոտը խիստ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։



Oragir.News-ի տեղեկություններով՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զբաղվելու է այս հարցով։