Ներքին 2 տարի առաջ - 22:34 05-09-2024

Շուկաներում արգելում են, մեծ խանութներում` ոչ. մի կտրած ձմերուկի պատմություն

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ մի քանի սուպերմարկետներում՝ մասնավորապես SAS-ում և Yerevan city-ում, վաճառում են կտրած ձմերուկ և սեխ։

Դեռ անցյալ տարի Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 28-ին տեղադրված նախագծով առաջարկվում էր կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը առևտրի և ծառայությունների մասին»։

«Լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվեր ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Նախագիծը մշակվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Oragir.News-ը Կապ հաստատեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ, որտեղից հայտնեցին․

«Այդ որոշումը դեռ չի հաստատվել, և մենք ստուգաթերթում այդպիսի կետ չունենք, այնպես որ դեռ ձմերուկը և սեխը կշարունակեն այդպես վաճառել»։

Oragir.News-ը պարզեց նաև, չնայած նրան, որ որոշումը դեռ չի հաստատվել, ինչպես նշեցին ՍԱՏՄ-ից, բայց սուպերմարկետներում կտրած ձմերուկի և սեխի վաճառքը թույլատրվում է, իսկ շուկաներում՝ ոչ։ Հետաքրքրական է, թե ինչու է դեռ չհաստատված որոշումը շուկաների համար հաստատվել, իսկ սուպերմարկետների համար` ոչ։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև սննդաբան Գայանե Շախհաթունիի հետ, որպեսզի ստանա մասնագետի մեկնաբանություն, թե արդյոք անվտա՞նգ է կտրված ձմերուկը կամ սեխը սուպերմարկետներում վաճառելը․

«Եթե ջերմային, հիգենիկ պայմանները նորմալ են, եթե ձմերկուկը կտրելուց հետո հերմետիկ պատված է պոլիէթիլենով, որպեսզի չթափանցի ոչ մի բակտերիա, ապա նշված նորմերի պահպանության դեպքում խնդիր չէ։ Օրինակ` նույն պանիրը ինչպե՞ս եք կտրած գնում. եթե նորմերը պահպանված են,աղը կերած է, այն սառը աստիճանը, որի մեջ այն չպետք է փչանա, պահպանված է,ապա ոչ մի խնդիր չկա։ Եթե սպառողը գնելուց հետո արագ դնի սառնարանում, ոչ մի խնդիր չի, բայց եթե ձմերուկը առնելուց հետո երկար ժամանակ պտտի, կեսը ուտի, իսկ կեսը բաց վիճակում հասցնի տուն, հնարավոր է բակտերիաներ կպչեն, և առաջանա աղիքային ինֆեկցիա, և հարցը այստեղ ամենևին էլ կտրածի կամ չկտրածի մեջ չի, կարող եք չկտրած ձմերուկ գնել, լավ չլվանալ կտրելու ժամանակ և կեղևից ինֆեկցիա, բակտերիա ներխուժի ձեր օրգանիզմ, և ինչպես ասացի, արդեն հարցը ոչ թե կտրածը կամ չկտրածն է, այլ հիգենիկ, ջերմային պայմանների պահպանումն է»,- ասաց սննդաբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում