Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:43 30-12-2022

Շուկայում առևտուր չկա, փողոցում ենք վաճառում, հայ ժողովուրդը սովոր է` մինչև ոտքի տակ դրած չլինի, առևտուր չեն անի

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն էր տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով փողոցային առևտուրը արգելվելու է, նոր մշակվող օրենքով՝ վաճառվող ապրանքը կարող են առգրավել։

Վերջին օրերին Երևանի փողոցներում նույնիսկ միս են վաճառում։ Փողոցում առևտրով զբաղվող կանանցից մեկն ասաց, որ Մաշտոցի պողոտայում բնակելի շենքերի հարևանությամբ անհայտ ծագման միս են վաճառել, որը առգրավել են։ Առևտրական կանանցից մեկն ասաց, որ իրենց լավ վիճակից չէ, որ այդ աշխատանքն են կատարում, ուղղակի գումար աշխատելու այլ տարբերակ չեն գտնում։

Առևտրականներին ուղարկում են շուկաներ, բայց այդ տարբերակը իրենց համար ընդունելի չէ, քանի որ շուկաներում առևտուր չի լինում, տարածքի համար կվճարեն, բայց եկամուտ չի լինի։

«Ուղարկում են շուկաներ, հլը թող իրենք մեր հետ գան, գնանք շուկաներ․ տեսնենք՝ իրենք կարող են այնտեղ առևտուր անել, 6-7 երեխա պահի, կարիքները հոգա, որ ինձ ասում է՝ գնա ուրիշի ձեռքի տակ 2000-ով աշխատի․ միայն 2000-ի իմ ամուսինը ծխախոտ է ծխում օրական»,- ասաց փողոցային առևտրով զբաղվողներից մեկը։

Կանայք դժգոհում էին՝ ասելով, որ այդ աշխատակիցները, ովքեր բռնագրավում են իրենց ապրանքները, նստած տեղները ոչինչ չանելով՝ պարգևավճարներ են ստանում, իսկ իրենք, որ շատ են աշխատում, շատ չնչին եկամուտ ունեն, և փորձում են իրենց դրանից զրկել։ «Շուկայում առևտուր չկա, ապրանքդ մնում է, պետք է տարածքի գումարը տաս․ նրանց չի հետաքրքրում՝ վաճառո՞ւմ ես, թե՞ չէ»,- ասացին նրանք։

«Հայ ժողովուրդը սովոր է․ մինչև ոտքի տակը դրած չլինի, առևտուր չի անի, կգնա Սիթիներից կառնի, իրենց ուզածն էլ դա է, որ մենք չկանգնենք, գնան Սիթիներից առնեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող