Մամուլ 3 տարի առաջ - 08:42 22-06-2023

Որքա՞ն կբավարարեն պահուստային ապրանքները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Հումանիտար բեռների արգելքի լուրը լսելուց հետո մարդիկ, կարելի է ասել, սրբել են խանութները։

Մեր աղբյուրները վստահեցնում են, որ պահուստային ապրանքները կբավարարեն ամենաշատը երկու ամիս, սակայն եթե պետական ճշգրիտ քաղաքականություն իրականացվի, գուցե կես տարի դեռ խնդիր չառաջանա։

Բանն այն է, որ որոշ գործարարներ, օգտվելով Լաչինի միջանցքը փակ լինելուց եւ ուղեւորափոխադրումների արգելքներից, Արցախ են ներկրել ոչ թե առաջին անհրաժեշտության, այլ բիզնես տեսանկյունից շահավետ ապրանքներ։ Օրինակ՝ կոկա-կոլա, ոգելից խմիչքներ եւ այլն։ Հատկապես սուր է դիզվառելիքի խնդիրը․ մեզ ասացին, որ այդ խնդրով պայմանավորված՝ արդեն հացը փռերից խանութներ հասցնելը խնդիր է դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»