Մամուլ 3 տարի առաջ - 08:22 15-06-2023

Ինչու է ազատման դիմում գրել Սնանկության դատարանի դատավորը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն քաղաքացիական եւ սնանկության դատարանի 4 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել, ու, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, լավ օրեր չեն սպասվում այն դատավորներին, որոնց մասով էլ հարուցվել են կարգապահական վարույթները։

Այդ դատավորներից մեկը Սամվել Թադեւոսյանն է, որի մասով հարուցվել է կարգապահական վարույթ, ու, ըստ էության, նա չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ անելով՝ լքեց դատական համակարգը։ Նշենք, որ Թադեւոսյանի հրաժարականի մասին հայտնեց Դատական դեպարտամենտը՝ հայտնելով, որ հրաժարականի դիմումը օրենքով սահմանված կարգով քննարկվել է Խորհրդի կողմից, եւ համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած:

Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնց մասով եւս ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, ու հունիսի 19-ին այդ առիթով առաջին նիստն է: Սամվել Թադեւոսյանից բացի, թիրախում քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանն է, իսկ մյուս երկու դատավորները Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանն ու Արտակ Բարսեղյանն են:
Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում