Մամուլ 3 տարի առաջ - 08:20 04-02-2023

Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացած զինծառայողների քրեական վարույթով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից 2 շաբաթ առաջ սպա Ե. Հ.-ն զեկուցագիր է գրել, որ ցանկանում է ազատվել աշխատանքից կամ, ինչպես ընդունված է ասել, զորացրվել։ Ինչո՞ւ է նա այս քայլին գնացել զորամասում ռազմական ոստիկանության ստուգումներից հետո, ի՞նչ է կատարվել, առհասարակ, կացարանի ներսում. հուսանք՝ այս հարցերի պատասխանը կստանանք քննության ընթացքում, երբ խոսի սպան:

Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ հարցաքննության են կանչել սպային, սակայն սպան հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատել, սակայն երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ. անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել ցուցմունք տալ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով