Արտաքին 3 տարի առաջ - 18:00 09-06-2023

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են երկու հարևանների միջև թյուրիմացությունները շտկելու և հարաբերությունների բնականոն ընթացքն ապահովելու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Նշվում է, որ երկարատև զրույցի ընթացքում երկու բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են խնդիրների լուծման նպատակով Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տարբեր ոլորտներում տեխնիկական և փորձագիտական պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը։ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները համակարծիք են եղել, որ լրատվամիջոցների ճիշտ կառավարումը կլինի կառուցողական։

Վերջիններս քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և ընդգծել թյուրիմացությունները վերացնելու և երկու երկրների միջև հարաբերությունները դեպի բնականոն հուն վերադարձնելու անհրաժեշտությունը, որը համապատասխանում է բարիդրացիությանը և փոխադարձ շահերին։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել էր Իսրայելի՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրելու փորձերը: Նա ընդգծել էր, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վախենա Սիոնիստական ռեժիմից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով