Արտաքին 2 տարի առաջ - 08:15 20-11-2023

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ Լավրովը Աբդոլլահիանի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության վերաբերյալ։

Ընդգծվել է շուտափույթ զինադադար կնքելու և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով