Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 18:35 08-06-2023

Ինքը Նիկոլի խրտվիլակներից է, ասում է՝ իմ մեջքը Նիկոլն ու Ալեն Սիմոնյանն են. Արագածավանի բնակիչ

«Ինքը դրածո է, Նիկոլն է դրել այդ պաշտոնին»,- անդրադառնալով երեկ Արագածավանում ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից 24-ամյա հիվանդ տղային ծեծի ենթարկելու միջադեպին ասացին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչները։

«Այսօր այդպես է։ Պարզ ասեմ, Նիկոլի խրտվիլակներից է, ժեխին պետք է մաքրել այս տարածքից, հերիք եղավ։ Նախորդ տարի՝ համայնքի խոշորացումից հետո, ինքը նշանակվեց այդ պաշտոնին։ Մեր պահանջն այն է, որ ինքը պետք է դատվի»,- ասացին Արագածավանի բնակիչները։

Սուրեն Թորոսյանն անձա՞մբ է ասել, որ իր «մեջքը» օրվա իշխանություններն են, հարցրեցինք բնակիչներին․ «Հա, անձամբ ինձ ասել է՝ հոպար, գիտեմ, որ գեներալների հետ պաչ-պռոշտ ես լինում, բայց իմ մեջքը Նիկոլն է, Ալեն Սիմոնյանն է։ Իր հեռախոսով ցույց էր տալիս, որ Փաշինյանի ծնունդին այնտեղ էր, մի կողմը Նիկոլը, մյուս կողմը՝ Ալենը»։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը երեկ ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել է Թալինի ԲԿ։

Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան