Ներքին 3 տարի առաջ - 12:13 27-07-2023

Արագածավանի Սուրեն Թորոսյանը փայտով հարվածել է տուժողին, ապա փորձել է մեծ քարով հարվածել

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջապես ատացա Արագածավան համայնքի կոմունալի պատաախանատու Սուրո Թորոսյանի կողմից կատարված առերևույթ հանցագործության քրեական վարույթի նյութերը:

Ուրեմն ըստ նյութերի՝ Սուրո Թորոսյանը մեքենայով եկել է տուժող Արմեն Սահակյանի ավտոլվացման կետ, նրան կանչել է մեքենան նստելու, տուժողը հրաժարվել է: Մեղադրյալը մեքենայից իջել է, «բալոնչիկով» գազը փչել է տուժողի աչքերին, որի հետևանքով տուժողը պպզել է, իսկ Սորո Թորոսյանը ձեռքում եղած փայտով մի քանի անգամ ուժգին հարվածել է տուժողի գլխին, որի հետևանքով փայտը կոտրվել է և մասերի է բաժանվել:

Տեսնելով, որ փայտով իր նպատակին չի հասնում Սուրո Թորոսյանը գետնից վերցրել է մի մեծ քար, որպեսզի դրանով շարունակի հարվածել տուժողի գլխին, սակայն այդ պահին աղմուկից մոտեցել են բնակիչները, մեղադրյալը քարը ձեռքից շպրտել է ու հեռացել:

Արագածոտնի դատախազությունն այս ամբողջ արարքը որակել է ընդամենը «թեթև մարմնական վնասվածք պատճառել»: Ակնհայտ է, որ հայտնի ՔՊ-ական Սուրո Թորոսյանը նաև գործնականում վայելում է իշխանության բարձր հովանավորչությունը:

Դատաքննությունը կարծում եմ կսկսվի սեպտեմբերին: Մեր փաստաբանական թիմը, որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ, անելու է ամեն բան, որպեսզի արարքը վերաորակվի և մեղադրյալ ՔՊ-ական Սուրո Թորսյանը չկարողանա ճողոպրել հասանելիք պատասխանատվությունից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի