Մամուլ 3 տարի առաջ - 08:31 31-05-2023

«Իմ քայլը» հիմնադրամը երկու նոր նվիրատու ունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Իմ քայլը» հիմնադրամը 2 նոր նվիրատու ունի՝ «Մեկ դրամի ուժը» ծրագիրն ու «Երեխաներ եւ ապագա» բարեգործական հիմնադրամը։ Նրանք հիմնադրամին են փոխանցել 3 մլն 389 հազար դրամ եւ 13 հազար 317 եվրո։ «Մեկ դրամի ուժը» Այ Դի բանկի ու Իդրամի համատեղ ծրագիրն է, որն առցանց վճարումների դիմաց 1-ական դրամ է ուղղում բարեգործությանը։ Իսկ «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամը գործում է Մոնակոյում, որի ներկայացուցիչների հետ տիկինը հանդիպել էր 2022 թ․ հունիսին՝ Մոնակոյում։

Այդ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել․ «Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ 2 հիմնադրամների գործունեություններն ունեն շատ ընդհանրություններ, եւ հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։ Վարչապետի տիկինը «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեց՝ հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը՝ համատեղ ծրագրերի վերաբերյալ»։ Փաստորեն, համատեղ ծրագիրը Հակոբյանի հիմնադրամին 1 տարի անց 13 հազար եվրո փոխանցելն է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով