Ներքին 4 տարի առաջ - 18:53 07-09-2022

«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ

Շվեյցարիայի Ժնև քաղաքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում են անցկացրել հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հիմնադրամի առաքելությանն ու նպատակներին: Ընդգծվել է, որ հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների:

««Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող 4 ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մարդկային ներուժի բացահայտմանը: «Հորիզոններ», «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը ներդնելով՝ հնարավորություն է ստեղծվում ձևավորել առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային է շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ: Իրականացվող ծրագրերի գլխավոր նպատակերից մեկն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մարդիկ կարողանան զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները և կարողությունները։

Նշվում է, որ հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը պատասխանել են Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան