Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:26 28-05-2023

Փաշինյանը Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:

Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:

Դիմելով ներկաներին՝ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները:

«Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ: Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:

Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է:

Իմիջայլոց, ասեմ՝ ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր տեսա, պետք է նաև դրա պատճառները հասկանանք: Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ: Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը:

Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով