Ներքին 2 շաբաթ առաջ - 22:50 30-09-2026

Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի ակադեմիայի և Freedom Arena մարզադաշտի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի պաշտոնական բացման արարողությանը։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նորաբաց ակադեմիայում և մարզահամալիրում, ծանոթացել ստեղծված մարզական ենթակառուցվածքներին ու պայմաններին, որոնք ուղղված են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Մանրամասներ են ներկայացվել կատարված ներդրումների և իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ շին. աշխատանքները մեկնարկել են 2025թ., կատարված շուրջ 20 մլն դոլարի ներդրման արդյունքում կառուցվել է երկու ժամանակակից մարզաբազա Երևանում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվում է այսօր՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամասում։ Բազմաֆունկցիոնալ «Freedom Arena»-ն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի ստանդարտներին, որտեղ բացի ֆուտբոլային հանդիպումներից, հնարավոր կլինի անցկացնել սպորտային և այլ միջոցառումներ։

Մարզադաշտն ունի շուրջ 2000 նստատեղ։ Սպորտային համալիրի տարածքում կգործի նաև Հայաստանում առաջին մասնագիտացված սպորտային-բժշկական կլինիկան և վերականգնողական կենտրոնը՝ Medicina Dello Sport:

Ավանի մարզաբազայում առկա են կացարաններ՝ նախատեսված մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» ստանդարտներին համապատասխան՝ կիրառելով արևային պանելներ, ջրախնայող համակարգեր, հակաալերգիկ նյութեր և ներկեր։

Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան