Արտաքին 3 տարի առաջ - 15:45 24-05-2023

Զախարովան Փաշինյանին կոչ է անում հասկանալ խոսքերը մանիպուլացնելու վտանգը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հասկանալ խոսքերը մանիպուլացնելու վտանգը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռացել է, կամ հեռանում է Հայաստանից։

Զախարովան շեշտել է, որ տեխնիկապես դա անհնար է պատկերացնել։

«Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Եթե ​​սա խոսքի ձև է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը»,- շեշտել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ անպատասխան է թողել լրագրողներից մեկի հարցն այն մասին, որ Հայաստանը կարող է հրաժարվել իր տարածքում գտնվող ռուսական ռազմակայանից։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը դիտարկում է տեղում առկա իրավիճակը՝ իր ունեցած միջնորդական գործառույթների շրջանակներում։

«Մենք կօգտագործենք բոլոր գործիքները՝ հանդարտեցնելու համար իրավիճակը և՛ հողի վրա, և՛ քաղաքական առումով, բանակցություններ են վարվում բոլոր մակարդակներով, տեղի են ունեցել Ռուսաստան, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում։ Այս շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում, և դա մեր կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի ամբողջ շարք ուղղությունների և գերատեսչությունների գծով։

Նույնը կարող եմ ասել և ՀԱՊԿ-ի մասին, մենք այդ պայմանագրի մասնակիցներն ենք։ Եվ ես պարզապես թույլ կտամ ինձ ասել, որ այդ կազմակերպության գործունեությունը դիտարկում եմ որպես արդյունավետ եւ որ այն ներկայացել է հենց այդ կերպ։ Յուրաքանչյուր երկիր գնահատելու իր իրավունքներն ունի, իր հնարավորությունները, մենք դա այդպես ենք գնահատում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի