Արտաքին 3 տարի առաջ - 17:35 17-05-2023

Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Սոթքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը։

Զախարովան ափսոսանք է հայտնել, որ մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի շրջանում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել: Նա ընդգծել է, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

«Ներկայումս իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում հայկական եւ ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից եւ իրավիճակի սրումից, եւ կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- հայտարարել է Զախարովան։

Վերջինս միևնույն ժամանակ հաստատել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կունենան։ Նրա խոսքով՝ նախատեսված են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ բանակցությունները։
«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը, վիճելի հարցերի լուծմանը»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան