Արտաքին 3 տարի առաջ - 14:15 18-05-2023

Չավուշօղլուն հերթական անգամ քննադատել է Քըլըչդարօղլուի հակառուսական հռետորաբանությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատել է երկրի ընդդիմության նախագահի Քեմալ Քըլըչդարօղլին՝ իր հակառուսական հռետորաբանության համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն խոսել է Անթալիայում՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության վերաբերյալ ընդդիմադիր գործչի հայտարարությունները։

Չավուշօղլուն շեշտել է, որ առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ առկա պոպուլիզը, ովքեր հակառուսական հայտարարություններով փորձում են հաճոյանալ արևմուտքին, վնաս է հասցնում Թուրքիային։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունների հետևանքները զգում են ֆերմերները, զբոսաշրջության ոլորտը և արտահանողները։

«Ի՞նչ օգուտ կբերեն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները Թուրքիային և ուղղակիորեն Անթալիայի բնակիչներին։ Հակառուսական խոստումներ տվողները մտածու՞մ են զբոսաշրջության ու արտահանողների մասին»,- ասել է նա։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ իրեն երբեմն հարցնում են, թե ինչպե՞ս է արտաքին քաղաքականությունն ազդում շարքային քաղաքացիների վրա։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Քըլըչդարօղլուի հակառուսական հայտարարությունների պատճառով ներկայումս Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազում է նկատվում, որոնցից ոմանք հետաձգում են Թուրքիայում հանգստի պլանները ընտրությունների երկրորդ փուլից հետո։

Անդրադառնալով հացահատիկային համաձայնագրի թեմային՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական վեց բեռնատար նավ չի կարողացել վերադառնալ՝ շարունակվող մարտերի և ծովային ականների պատճառով։ «Նախորդ օրը ես զանգահարել էի իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին այդ մասին։ Ռուսական կողմը աջակցություն է խոստացել Նիկոլաևի և Օլբիայի նավահանգիստներով թուրքական նավերի անցման հարցում։ Նույն արձագանքն ենք ակնկալում Ուկրաինայի ընկերներից»,- ասել է թուրք նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի