Արտաքին 3 տարի առաջ - 14:15 14-04-2023

Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին և կարևորել խաղաղության պայմանագրի ստորագրումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 11-ին Տեղ գյուղում Ադրբեջանի կողմից իրականացված հերթական սադրանքին և դրա համար մեղադրել է Հայաստանին։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն պնդել է, թե, իբր «Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձել է զենք ուղարկել Արցախ, ինչի հետևանքով հերաթական անգամ լարվածություն է առաջացել։ Նա իր խոսքում ընդգծել է լարվածությունը վերացնելու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը։

«Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը և համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ սկսել ճանապարհների վերականգնումն ու կառուցումը: Սա բխում է Հայաստանի շահերից»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ կարևորել է Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի առկայությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան այս ճանապարհին էլ է աջակցում, քանի որ ռիսկերից խուսափելու համար միշտ անհրաժեշտ է այլընտրանք ունենալ։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիայի դերը թյուրքական աշխարհի միավորման գործում ողջունելի է բոլորի կողմից։ Նա ասել է, որ այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի հարաբերությունների խորացումը եղբայրական երկրների հետ՝ Ադրբեջանի գլխավորությամբ։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան չի մասնակցում ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ արտաքին քաղաքականությունը հաջողությամբ իրականացվում է։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի