Մամուլ 3 տարի առաջ - 08:35 17-05-2023

Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը: Նախօրեից ներքաղաքական խժդժություններ են սկսվել իշխանություն-ընդդիմություն դաշտում։ Նախօրեին Բաբայանի հանրահավաքը դադարեցվեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում: Ընդդիմադիր դաշտում չեն ցանկանում դրանց մասնակցել։

Մեզ ասացին, որ ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում, ուստի չեն ուզում մտնել այդ խաղի մեջ: Նրանք կարծում են՝ եթե նախագահը պատրաստ է ընդառաջ գնալ Սամվել Բաբայանի հանրահավաքին հրապարակ դուրս եկած մոտ հազար հոգուն, ապա ինչո՞ւ չի ընդառաջում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ մայիսի 9-ի հանրահավաքի հազարներին։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Վարդանյանն ու խորհրդարանի 4 ուժերը` արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, ճգնաժամից դուրս գալու ծրագիր են ներկայացրել իշխանություններին։ Որպեսզի ներքաղաքական իրավիճակը չսրվի, Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Բաբայանի, թե՛ Վարդանյանի շուրջ համախմբվածների եւ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով