Մամուլ 1 տարի առաջ - 08:15 30-08-2025

Կարապետյանների վերադարձը փոթորկել է մարզը. Հրապարակ

Տաշիրցի Կարապետյանների քաղաքական հայտը մեծ աժիոտաժ է առաջացրել հայրենի Լոռվա մարզում։ Գաղտնիք չէ, որ այստեղ մարդկանց մեծ մասն աստվածացնում է բարերար Կարապետյանին, որը շատ բան է արել մարզի համար:

Մարզային կառույցների, համայնքապետերի մեծ մասը նախկինում նրանց նվիրյալ գաղափարակիցներն են եղել, պարզապես 2018 թվականի իշխանափոխությունից եւ Կարապետյան եղբայրների՝ քաղաքականապես չեզոք պահվածքից հետո, ավանդույթի համաձայն, համալրել են իշխանության շարքերը, մեծ մասը ՔՊ-ական է դարձել։

Հիմա Կարապետյանների «վերադարձը» փոթորկել է մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդկանց հոգիները։ Հայտնվել են երկու քարի արանքում, մի կողմից՝ իշխանությունը, հասկանալով այդ ամենը, էլ ավելի է ոտքը գազին դրել եւ բացահայտ ռեպրեսիաների է դիմում:

Գաղտնիք չէ, որ մարզում հիմա «ասիչը» Սուրեն Պապիկյանի հայրն է, նրա մերձավորները:

Մեր աղբյուրներն ասում են, որ վերջին շրջանում Պապիկյանի մերձավորներն ակտիվ բացատրական աշխատանքներ են տանում հատկապես համայնքապետերի հետ՝ հանկարծ մտքներով չանցնի նորից կրոնափոխ լինել եւ վերադառնալ «հին հավատքին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով