Մամուլ 3 տարի առաջ - 09:16 05-05-2023

ՔՊ-ում աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 1-ն Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարել է․ «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է»։

Մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով