Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:41 21-11-2023

Վաշինգտոնից հայտնում են՝ պատրաստ են նպաստել հայ-ադրբեջանական բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է՝ Վաշինգտոնը շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկում սկսեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել այդ բանացություններին նպաստողի դերը։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների դեմ առ դեմ բանակցելը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», - հավելել է Միլլերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»