Ներքին 3 տարի առաջ - 16:44 23-04-2023

Ամեն պահի սպասում ենք, որ կկրակեն. վայենիները հայաթներում ֆռում են. կոռնիձորցիները տագնապած են

«Էս ի՞նչ էկավ մեր գլխին, էն ա, վայենիները հայաթներում ֆռում են, նոր ճանապարհեցինք, կոֆե էին խմում։ Ամբողջ գյուղը տագնապած ա, թուրքը կանգնել ա Ղարաբաղի ճանապարհին, մեր կողմը փակել են, հլը բան չկա, բայց ամեն պահի սպասում ենք, որ կկրակեն, հլը չկա կրակոց։ Էս ի՞նչ ջառմա էր, էս խոխեքը մեղկ են, գյուղում վախեցած են սաղ, հիմա պոստերում էլ զինվորներ կան, որ տնից տեղից կտրված մեզ են պահում, պաշտպանում են, բայց էս ի՞նչ կյանքա, հարամ լինի սենց ապրելը, որ ամեն պահի սպասենք մի բան լինի, մինչև տենանք ինչ ենք անում։ Սենց էլ չենք կարում։ Էն Տեղում, Խնածախում, հլա որ լավ ա ոնցոր», -Oragir.news-ի հետ զրույցում ասաց Կոռնիձորի բնակիչ Արևիկ Պոսոսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ նաև զրուցել էինք Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանի հետ, ով տեղյակ չէրն թե գյուղի տարածքում ինչ է կատարվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան