Մամուլ 4 տարի առաջ - 08:39 30-04-2022

Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են ընդդիմության պայքարից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են այս պայքարից։ Կարծում են, որ այն կարող է նաեւ իրենց համար տհաճ զարգացումների հանգեցնել։ Ոմանք դավադրություն են տեսնում եւ կարծում են, որ ընդդիմությունն առանց դրսի աջակցության նման պայքար չէր սկսի։ Բայց կա նաեւ իշխանական ցինիկների մի խումբ, որը զբաղված է ընդդիմությանը հեգնելով, ծաղրելով, նրանց պայքարը համարում է «կապիկություն» եւ հումորներ է անում։

Օրինակ, ասում են․ «Չբռնե՞նք նորից արտահերթ ընտրություններ անենք, նորից մի 60 տոկոս ձայն տանենք՝ սրանք իմանան։ Մի հատ էլ ցույց տանք, որ ժողովուրդն իրենց չի պաշտպանում ու համաձայն է մեր բոլոր արածներին, նաեւ թուրքի հետ բարեկամանալուն»։

Իրենց հավաքների ժամանակ իշխանականների այս խումբը ծաղրում է ընդդիմադիր գործիչների ասած խոսքերը, շարժումները, ելույթները, կիրառած հնարքները։ Ասում են․ «Թող բերեն մեզ մեծ փողեր տան, իրենց համար տեխնոլոգիաներ մտածենք, սովորեցնենք պայքարելու ձեւերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում