Մամուլ 4 տարի առաջ - 08:12 10-06-2022

Միջազգային կառույցները տագնապած և սարսափած են եղել Քոչարյանի հնարավոր հաղթանակից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Նա աշխատանքի բերումով առնչվել է միջազգային կառույցների եւ եվրոպական երկրների արտաքին գերատեսչությունների հետ եւ ասում է, որ այդ ընթացքում մեծ ուշադրություն կար դեպի Հայաստանը։ Շուրջօրյա ռեժիմով հետաքրքրված են եղել ընտրությունների ելքով՝ տեղեկություններ են խնդրել իրենցից, ուսումնասիրություններ արել եւ չեն թաքցրել իրենց տագնապը՝ կապված ընդդիմության վերելքի եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի հետ։ Իսկ քարոզարշավի վերջին օրերին կայացած հանրահավաքից, երբ Հանրապետության հրապարակը լեցուն էր, եւ կանխատեսվում էր, որ «Հայաստան» դաշինքը շատ ձայներ է ստանալու, առհասարակ՝ «մեռած էին, թաղած չէին»։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբեք չի մոռանա այն ցնծությունը, որն ապրել են եվրոպական գործընկերները՝ հունիսի 21-ի արդյունքների հրապարակումից հետո։ Նրանք անթաքույց շնորհավորել են իրար, տպավորությունն այնպիսին է եղել, ասես հենց իրենք են հաղթանակ տարել, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան