Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:27 21-04-2023

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը Փաշինյանի ու նրա խունտայի հեռացումն է․ Սերժ Սրապիոնյան

«Նիկոլի տերերը Նիկոլին սովորեցրել են խոսել սիմվոլներով։ Նրանք կանգ չեն առնում որևէ ստի առաջ, նույնիսկ այն ցինիզմը, որով իրենք իրենց երեկվա ասածն այսօր պնդում են հակառակ ուղղությամբ՝ նույնպես տեխնոլոգիա է»։ Oragir.News-ի հետ զրույցում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման անդամ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով բանակցությունները զրո կետից սկսելու մասին Փաշինյանի հայտարարությանն ու օրերս նրա արած մեկ այլ պնդմանը, թե 2019 թվականին բանակցությունների սեղանին եղել է նախորդ իշխանությունների վարած բանակցությունների արդյունքը։

«Հիմա սա 1937 թիվը չէ, երբ թերթերի օրինակները կարող էին վերացնել ու ասվածից հրաժարվել։ Փառք Աստծո, հիմա տեխնոլոգիան այնքան է զարգացած, որ ասվածը հավերժ կարող է մնալ։ Երբ նա ասաց, որ զրո կետից է սկսում, և փորձեց կցկտուր ու ապաշնորհ ձևով բացատրել, թե իր ասելով այդ զրո կետն ինչ է նշանակում, արդեն ակնհայտ դարձավ, որ ինքը նույնիսկ այդ զրո կետին չի տիրապետում»,- ասաց նա։

Սերժ Սրապիոնյանն անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իշխանությունների հնչեցրած պնդումներին ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներին։

«Միանշանակ, այդ լուծման ճանապարհը խունտայի հեռացումն է։ Այստեղ երկրորդ կարծիք չկա»,- ասաց նա։

Մյուս մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան