Ներքին 3 տարի առաջ - 13:44 06-01-2023

HALO Trust-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել, նաև օգնության պատրաստակամություն հայտնել

HALO Trust բարեգործական հասարակական կազմաերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող կազմակերպության տարածած հայտարարությունից։

«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ը Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», – նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։

Կազմակերպությունը իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել, նաև օգնության պատրաստակամություն հայտնել։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։

Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի