Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:38 21-12-2022

Չինաստանը Բերձորի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի

Չինաստանը հույս ունի, որ Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք հույս ունեք, որ Ռուսաստանի և այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ Հայստանի և Ադրբեջանի միջև վեճը Լաչինի միջանցքի շուրջ կհանգուցալուծվի հնարավոինս արագ։ Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և համատեղ անվտանգության, համագործակցության հասնելը համապատասխանում է նրանց շահերին»,- ասաց նա։

Նա հավելեց, որ Չինաստանը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ՌԴ-ի և այլ կողմերի միջնորդությամբ լուծել իրենց միջև վեճերը՝ ելնելով հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքից։

«Ցանկացած ջանք, որը նպաստում է սրան, կառուցողական դեր կկատարի»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան