Ներքին 3 տարի առաջ - 18:24 21-04-2023

Շարունակական է դարձել այս իշխանության մոտ բռնությունների դեպքերը՝ հատկապես կանանց նկատմամբ. Օհանյան

«133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, ովքեր 133 ամսվա, առանձին անհատներ, քաղաքական որևէ մի կենսագրություն չունեն, այս կամ այն կուսակցություններից դուրս պրծնելով՝ հանգրվանել են այսօր քաղաքական իշխանության այս թիմում»,- Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նաև դատապարտեց երեկվա միջադեպը, երբ ամբիոնի մոտ քաղաքական ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին ու նրան միացած մյուս պատգամավորներին անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացնում էին։

Օհանյանը նշեց, որ շարունակական է դարձել այս իշխանությունների մոտ բռնությունների դեպքերը հատկապես կանանց նկատմամբ։

Խոսելով կառավարության իրականացրած քայլերի, գործողությունների մասին, Սեյրան Օհանյանն ասաց, որ այս իշխանության օրոք բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումները տապալվել են, հասարակությունը մասնատվել է։

«Բանակն իր զարգացումն ապահովել էր տարածաշրջանում, հաղթանակած, մրցունակ բանակ է եղել, ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը։ Բանակին թիկունք էր պետք կանգնել։
Ընդ որում ասեմ, որ այն ճեղքումը որը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը հասել է մինչև Շուշի ու Հայաստան, այդ ճեղքումը տեղի է ունեցել այն պատասխանատվության գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն էր և իրենք պետք է ստեղծեին հրամանատարություն և պաշտպանությունը կազմակերպեին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ նա ընդգծեց, որ անվտանգության ոլորտը տապալված է, ինչը նշվում է նաև ծրագրում։

«2022 թվականի կառավարության ծրագիրը ձախողվել է»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի