Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:09 01-05-2024

Ամեն ինչ իշխանության հրահանգով է արվում. քաղաքացիները՝ լրագրողների դեմ բռնությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 30-ին Երևանում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել ցուցարարներին, այդ թվում կանանց: Նրանց ավտոբուսներով և միկրոավտոբուսներով հեռացրել են տարածքից։ Ոստիկանները ուժ են կիրառել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ լրագրողների դեմ բռնությունները ոստիկանների ինքնագործունեությո՞ւնն է, թե՞ իշխանությունների հրահանգ։

Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ բռնությունները կատարվում են բարձրագույն իշխանությունների հրահանգով:

«Դա գալիս է Նիկոլ Փաշինյանից»,-ասաց մի քաղաքացի։

Հարցվածների մեծ մասն էլ դատապարտեց ամեն տեսակի բռնությունը։ Մի քաղաքացի վստահ ասաց, որ դա իշխանության հրահանգ է, և հավելեց․ «Խոչընդոտում են, որ շատ բաներ չպարզեք, իրենց քայլերին հակառակ բան չարտահայտվեք»

Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ լրագրողների դեմ բռնությունը ոստիկանության կամայականություն է։

«Ամեն ոստիկան չէ, որ աշխատում է օրենքով, խղճով»,- ասաց մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում Տավուշում, միջպետական ճանապարհներին և Երևանում, փակվում են փողոցներ։ Ոստիկանությունը երբեմն բռնություն է կիրառում խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ Ադրբեջանի ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի