Ներքին 4 տարի առաջ - 14:30 27-06-2022

Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները, հատկապես՝ մշակութային կապերը, շարունակական են. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը և Նարեկ Բաբայանը:


Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծել է հայ-վրացական 30-ամյա հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նա գոհունակություն է հայտնել, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-վրացական բարիդրացիական կապերը, որոնք շարունակական բնույթ են կրում:
Մշտական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ Վրաստանի հետ կայուն ու մշտատև դրացիական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը փաստված են Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Սիսակ Գաբրիելյանը կարևորել է ապրիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր մակարդակով այցը մեր երկիր և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը: Նա ընդգծել է նաև Վրաստանի միջնորդության արդյունքում 19 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք:

Նշվել է, որ հատկապես զարգանում են հայ-վրացական մշակութային կապերը: Կարևորվել է այն հանգամանքը, որ Թբիլիսիի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ տաղանդավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով:

Տեղեկացնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքում են հայտնվել շուրջ 2000 պատմաշակութային արժեքներ, 187 եկեղեցի, Սիսակ Գաբրիելյանը վրացի գործընկերոջն առաջարկել է աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողովի՝ տարածաշրջան այց կազմակերպելու հարցում:


Էլիսո Բոլկվաձեն իր պատրաստակամությունը հայտնելով՝ փաստել է, որ պետք է ամեն ինչ անել՝ պահպանելու համար պատմամշակութային արժեքները:

Հյուրն ընդգծել է, որ հաստատուն զարգանում են վրաց-հայկական մշակութային կապերը: Շեշտադրվել է երկու մշտական հանձնաժողովների միջև գործակցության անհրաժեշտությունը, ինչը, ըստ Էլիսո Բոլկվաձեի, կնպաստի Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացմանն ու կապերի ընդլայնմանը:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթին առնչվող բազմաթիվ այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրներում կազմակերպել մշակութային օրեր: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է երկուստեք մշակել աշխատանքային հուշագրեր, որոնք կնպաստեն երկու հանձնաժողովների համատեղ գործակցությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան