Ներքին 2 տարի առաջ - 22:47 22-12-2023

Ուրախ եմ, որ եկեղեցին հավաքվել է և ինչ-որ կարծիք է հայտնել․ Սիսակ Գաբրիելյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ աղճատված և սխալաշատ` 7-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարևորագույն առաքելությունը։ Անհրաժեշտ է համարվել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի նոր դասագրքի ստեղծմանը։

Քննարկման և նրա մասնակիցների արտահայտած մտքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ է հաստատել Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որն էլ այսպես մեկնաբանեց քննարկման մասնակցիների կողմից արտահայտված միտքը․ «Ես չեմ ծանոթացել այդ ինֆորմացիային, բայց Կրթության և գիտության նախարարությունը սահմանվում է, աշխատում է և ըստ էության՝ գործում է կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարությամբ և անհրաժեշտության դեպքում՝ կատարում է բոլոր քայլերը։ Ուրախ եմ, որ եկեղեցին հավաքվել է և ինչ-որ կարծիք է հայտնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում