Ներքին 2 տարի առաջ - 19:05 28-12-2023

Զանգե՛ք ՌԴ ԱԳ նախարարին և անձամբ հարցրեք․ Սիսակ Գաբրիելյան

Դեկտեմբերի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները Ռուսաստանի Դաշնությունը վնասակար է համարում:

«Հուսով եմ՝ Երևանը իրեն հաշիվ է տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»,- ասել էր Լավրովը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ՝ պարզելու, թե խմբակցության ներսում քննարկո՞ւմ են ՀՀ-ից 102-րդ ռազմակայանը դուրս հրավիրելու հարցը։ Եթե ոչ, ապա ի՞նչ քննարկումների մասին է ակնարկում ՌԴ ԱԳ նախարարը։

Հարցին ի պատասխան ՔՊ պատգամավորը մեզ խորհուրդ տվեց զանգել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

«Բայց ես ինչո՞ւ պիտի ՌԴ ԱԳ նախարարի փոխարեն արձագանքեմ։ Զանգե՛ք ՌԴ ԱԳ նախարարին և անձամբ հարցրեք»,- ասաց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու հեռախոսն անջատեց։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաև ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

«Այն ֆորմատներում, որտեղ ես մասնակցություն ունեմ, նման հարց օրակարգում չի եղել։ Հետևաբար, նման քննարկում ևս տեղի չի ունեցել»,- նշեց Աղազարյանը, ում խոսքով հնարավոր է, որ Սերգեյ Լավրովը նկատի է ունեցել պայմանագրի ժամկետի մոտալուտ ավարտը։

«Երևի Լավրովը նկատի ունի այն հանգամանքը, որ պայմանագրի ժամկետը վերջանում է, և պետք է նախօրոք քննարկվի հարցը։ Հակառակ դեպքում, կրկին հաստատում եմ, որ մեր օրակարգում նման քննարկում չի եղել»,- հավաստիացրեց Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնեք, որ ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման ժամկետը 1995-ի մարտի 16-ի պայմանագրով սահմանվել էր 25 տարի, որը 2010-ին երկարացվեց 49 տարով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով