Մամուլ 3 տարի առաջ - 09:00 21-04-2023

Եկեք, հետեւեք, տեսեք, թե ում հետ եւ ոնց է գալիս համալսարան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աննա Վարդապետյանը, մինչ գլխավոր դատախազ դառնալը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից էր: Մենք Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ Աննա Վարդապետյանը շարունակո՞ւմ է դասախոսել ֆակուլտետում։ «Դասավանդում է բակալավրիատում, իր մասնագիտական առարկան քրեական իրավունքն է, եւ ծանրաբեռնվածություն ունի ոչ միայն այս պահին, այլեւ` վաղուց»,- ասաց նա: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է համալսարան այցելում։

«Ինչքան որ ժամերը պահանջում են՝ այդքան: Աշխատում է համատեղության կարգով, ոչ հաստիքային` ժամավճարային հիմունքներով»: Մենք տեղեկություն ունեինք, որ գլխավոր դատախազը թիկնապահների ուղեկցությամբ է գնում ԵՊՀ, եւ նրանք ուղեկցում են մինչեւ լսարան, սակայն, չգիտես ինչու, դեկանին դուր չեկավ հարցը, թե ում ուղեկցությամբ է նա հաճախում ԵՊՀ, եւ որտեղ են նրան սպասում թիկնապահները։ «Եկեք, հետեւեք, տեսեք, թե ում հետ եւ ոնց է գալիս համալսարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան