Ներքին 4 տարի առաջ - 12:31 29-09-2022

Քարոզչական պայքարի միակ զենքը՝ «Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»

Ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման արդյունքում երեկ Հայաստանը ևս երեք զինծառայող է կորցրել․ նրանք զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ հերթական սադրանքի հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս։

Այս մանրամասները հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։ Մինչդեռ երեկ համացանցում լայնորեն շրջանառվում էր «Միկա Բադալյան» օգտատիրոջ՝ հայկական կողմի նկատմամբ մեղադրական երանգ կրող «տեղեկատվությունը», թե «անձնական որոշմամբ հայկական կողմն է կրակել, հետո այդ ամենը վերաճել է մեծ բախման, որի արդյունքում էլ տղաները զոհվել են»։

Պն խոսնակին հարցրեցինք այս ապատեղեկատվության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ընդգծելով, որ հրապարակման պահից իսկ այն բավական մեծ սփռում է ունեցել թե հայկական, թե ադրբեջանական և թե ռուսական սոցցանցային տիրույթներում․ չի՞ պատրաստվում ՀՀ պաշտպանական գերատեսչությունը գործարկել նմանատիպ հաղորդումների դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմներ․ «Ես կոչ եմ անում բոլորին հետևել միայն պաշտոնական հաղորդումներին»,- պատասխանեց Արամ Թորոսյանը։

Արձագանքելով դիտարկմանը, որ կոչն արդյունավետ չէ, երբ զգայուն թեմայի մասին մանրամասներ են հաղորդվում, անմիջապես ոչ մեդիագրագետ հանրույթն այն սկսում է լայնորեն տարածել, և դա դառնում է քարոզչական պայքարի իրական հարված՝ Պն խոսնակն ասաց, որ լրատվամիջոցները, բլոգերները չճշտված տեղեկատվություն պիտի չհրապարակեն։

«Հետևեք միայն պաշտոնական հաղորդումներին»,- երկրորդեց նա՝ հաղորդելով, որ այսօր կհրապարակվեն երեկ զոհված երեք զինծառայողների անունները։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ խոսնակի գործառույթն իրականացնող Արծրուն Հովհաննիսյանն իրեն ուղղված բազմաբյուր մեղադրանքներին ի պատասխան պարբերաբար խոսել է քարոզչական զորք ունենալու անհրաժեշտության մասին։ Ակնհայտ է, որ այդ մասին էլ մինչ օրս՝ պատերազմից երկու տարի անց, միա՛յն խոսվում է։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան