Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:53 12-07-2023

Անձրևը 4 օր է՝ հանգիստը խաթարել է․ Սև ծով մեկնելիս հետևեք եղանակին

Վրաստանի Քութայիս քաղաքում տեղատարափ անձրևները լցվել են քաղաքի միջազգային օդանավակայան, որը ջրածածկ է եղել։ Հաղորդվում է, նաև որ անձրևների հետևանքով օդանավակայանի սրահներից մեկում փլուզվել է տանիքի ներքին մասը, հատակը հեղեղված է։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, ով վերջին օրերին գտնվում է Վրաստանում և անընդհատ հրապարակումներ անում վատ եղանակային պայմանների և խաթարված հանգստի մասին, Oragir.News-ի հետ զրուկցում ասաց. «Չորս օր տևած տեղատարափ անձրևներն իսկապես խաթարեցին հանգստացողների առօրյան։ Սակայն երեկ արդեն Բաթումիում արև դուրս եկավ, եղանակի տեսությունն էլ մոտակա օրերին արև է խոստանում»։

Աբգարյանը նկատում է. «Այս տարի Հայաստանից հանգստացողների թիվն ավելի պակաս էր, քան նախկինում»։

Աբգարյանը նշեց, որ այս տարի Վրաստանում հանգստանում էին Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիները։

Հետաքրքրվեցինք Աբգարյանից, իսկ Դուք գո՞հ եք հանգստից, խորհուրդ կտա՞ք մեր ազգաբնակչությանը հանգիստը կազմակերպել Վրաստանում՝ պատասխանեց. «Կախված է նախասիրություններից։ Ինքս սիրում եմ Վրաստանը կանաչ բնության համար։ Ամեն դեպքում ուր էլ որոշեն գնալ հայրենակիցներս, թող զննեն մոտակա օրերի օդերևութաբանական կանխատեսումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով