Արտաքին 3 տարի առաջ - 22:00 11-07-2023

Տեղատարափ անձրևները լցվել են Քութայիսի օդանավակայան. բացառիկ տեսանյութ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանի Քութայիս քաղաքում տեղատարափ անձրևները լցել են քաղաքի միջազգային օդանավակայան, որը ջրածածկ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Հաղորդվում է, որ անձրևների հետևանքով օդանավակայանի սրահներից մեկում փլուզվել է տանիքի ներքին մասը, հատակը հեղեղված է։

Նախօրեին Քութաիսիի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը մինչև այսօր առավոտյան ժամը 07:00-ն։ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հայտնել է, որ օդանավակայանի աշխատանքի դադարեցման պատճառը վատ եղանակն է Արևմտյան Վրաստանում, հորդառատ անձրևը։

«Հորդառատ անձրևների պատճառով օդանավակայանի մարդատար տերմինալի աշխատանքը ընդհատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կանոնավոր չվերթները, որոնք պետք է ժամանեին Քութաիսի օդանավակայան, վերահասցեաորվել են են Թբիլիսիի օդանավակայան։ Ներկայումս Քութայիսի Օդանավակայանի տարածքում աշխատում է փորձագետների խումբ։

Քութաիսիի օդանավակայանը նախկինում չեղարկել էր մի քանի չվերթ, այդ թվում՝ Red Wings ավիաընկերության Մոսկվայից Քութայիսի առաջին չվերթը, որը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 23:40-ին: Չեղարկվել է նաև Քութայիսից Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր երեքշաբթի գիշերը ժամը 00:30-ին:
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի