Մամուլ 3 տարի առաջ - 08:41 20-04-2023

Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում: Դեռ պատերազմից հետո խորհրդարան այցելելիս, ինչպես հայտնի է, արդեն աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվում` խորհրդարանի մերձակայքը, բակը, եւ ներսում անվտանգության աշխատողների պակաս չէր զգացվում, անգամ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին էին սկսել խիստ մանրակրկիտ զննության ենթարկել անցակետում։ Սակայն Փաշինյանի վերջին այցի ժամանակ թիկնազորը որոշել է վարչապետի անվտանգության անվան տակ սահմանափակել նաեւ լրատվամիջոցների բուն աշխատանքը։ Երեկ թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին, ավելի ճիշտ՝ դա անեն կադրը զում անելով` մոտեցնելով:

Բացի այդ, դահլիճի ներսում աշխատող օպերատորներին են զգուշացրել, որ շատ մոտիկից չնկարեն վարչապետին։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցով պայմանավորված՝ խորհրդարան թույլ չեն տվել այցելել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողների, որոնց հետ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել: Եվ հանդիպումն արտահերթի պատճառով հետաձգվել է։ Չնայած այս օրերին խորհրդարանում դպրոցականներ են հյուրընկալվել: Զոհվածների ծնողներից, փաստորեն, մեծ վտանգ են տեսնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան