Մամուլ 3 տարի առաջ - 08:15 07-04-2023

Նիկոլ Փաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը, ի դեմս ՊՆ-ի, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների մասնակցել։ Նախագիծն արդեն ԱԺ-ում է եւ կընդունվի եկող շաբաթ։ Ինչո՞ւ է իշխանությունը գնում սրան, երբ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել։

Իշխանական աղբյուրի կարծիքով՝ չնայած իշխանության թվացյալ հանգստությանը, Փաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են, նա զգում է, որ բանակում մեծ դժգոհություն է հասունանում, մասնավորապես՝ ՀՀ սուվերեն տարածքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հետ կապված։ Նա հասկանում է, որ զինվորականներն իրենք են հեղափոխական ալիք բարձրացնելու, ուստի որոշել է նախապես կանխել վտանգավոր զարգացումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում