Արտաքին 3 տարի առաջ - 20:30 18-04-2023

Իրանի աջակցությունը Հայաստանին նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է. Ադրբեջանի հոգևոր առաջնորդ

Ադրբեջանի և Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե, իբր Իրանի աջակցությունը Հայաստանին նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Փաշազադեն ակնարկել է, որ Իրանում չեն կարողանում մարսել Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը։ Վերջինս նաև նշել է, թե, իբր «Իրանը խրախուսում է Հայաստանի ռևանշիստական քաղաքականությունը»։

«Ատելի ուժերը, որոնք չեն կարողանում մարսել մեր անկախությունն ու հաղթանակը, մեր ձեռքբերումները, որոնք լրջորեն մտահոգված են Ադրբեջանի զարգացմամբ եւ անկախ քաղաքականությամբ, փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և խաթարել կայունությունը։ Այն, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը հավասարեցնում է իր անվտանգությանը, Հայաստանին մղում է նոր պատերազմի, տրամադրում է ռևանշիզմի եւ հանդիսանում է նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասը»,- ասել է նա:

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հավելել է, որ Ադրբեջանի հասարակությունը չի ընդունում և դատապարտում է այս ամենը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան