Միտք 4 տարի առաջ - 13:32 28-10-2021

Ադրբեջանը հիմա հրճվում է, Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը․ Աղվան Վարդանյան

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ստում է, ընկնում հիստերիայի մեջ, բնականաբար «Հայաստան» դաշինքը նրա հետ որևէ ֆորմատով քննարկելու որևէ հարց չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Մենք իր հետ խոսելու բան չունեք, մի նպատակ ունենք․ այս իշխանությունը օր առաջ պետք է հեռացվի, որ եթե Ալիևը 15 անգամ է գնացել Արցախ, նոր իշխանությունը Արցախի մնացած տարածք 20 անգամ գնա, հույս ունենք, որ հասնեն Շուշիի, Հադրութի դեօկուպացիային»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արծվիկ Մինասյանի հարցից ելնելով՝ Ռուբինյանն ասաց, որ սուրճից են խոսում, բայց կարծես խաշ է հասունանում, չէին բացառում, որ իշխանության հետ «խաշ ուտելու կգնան», Աղվան Վարդանյանն ասաց․

«Ինչ ասես, կարող են ասել, նույն մանիպուլյացիաները, որ անում է այդ մարդը դահլիճում, իր ամբողջ սվիտան բառացի կրկնելու է նրա թեզերը, փորձելու են սա բարդել «Հայաստան» դաշինքի վրա, դրա համար էլ երեկոյան դաշինքը հայտարարեց. «Բացառված է, քեզ հետ խոսելու բան չունենք, քեզ հեռացնելու ենք»»,-ասաց նա։

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց ուղիղ հարցին՝ ինչու չի գնում Արցախ, փոխարենը մանիպուլացրեց, ինչին արձագանքում էին դաշինքի պատգամավորները՝ ասելով, որ ստում է։

Պատգմավորը նաև հիշեցրեց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց հակաադրբեջանական նախագծի ընդունումը՝ հրճվանք պարգևելով Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»