Արտաքին 3 տարի առաջ - 16:00 17-11-2022

Ռուս քաղաքագետը դժգոհել է Ֆրանսիայի սենատում ընդունված հակաադրբեջանական բանաձևից

Ռուս քաղաքագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ով մշտապես աչքի է ընկնում իր չափից ավելի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, իր դժգոհությունն է հայտնել Ֆրանսիայի սենատում ընդունված հակաադրբեջանական բանաձի կապակցությամբ։ Այս մասին Կորոտչենկոն գրել է իր տելեգրամյան ալիքում։

Կորոտչենկոն Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևը «ամոթալի» է որակել։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի սենատը հակաադրբեջանական բանաձևից հետո պետք է վերանվանվի Ֆրանսիայի հայկական սփյուռքի սենատ։

Վերջինս նաև մեղադրել է բանաձևին կողմ քվեարկած Ֆրանսիացի սենատորներին՝ հայերի կողմից կաշառվելու համար։ Նրա խոսքով՝ անգամ Ֆրանսիայի նախկին նախագահներն են հայ միլիարդատերերի համար որպես «խորհրդատու աշխատել»։

«Ինչպես գիտեք, Ֆրանսիայում նույնիսկ նախկին նախագահներն են աշխատում հայ միլիարդատերերի համար որպես «խորհրդատու»՝ տեսեք Սարկոզիի օրինակը։ Նա որպես նախագահ կաշառք է վերցրել Լիբիայից։ Իսկ Մակրո՞նը»,- գրել է Կորոտչենկոն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով