Արտաքին 3 տարի առաջ - 18:45 12-04-2023

Գերազանց է, որ Երևանին և Բաքվին հաջողվում է պայմանավորվել ամենբարդ հարցերի շուրջ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանում չեն նսեմացնում Երևանի և Բաքվի իրականացվող ուղիղ աշխատանքը։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել առանց միջնորդների, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»։

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը գերազանց է համարում, որ կողմերին հաջողվում է պայմանավորվել ամենբարդ հարցերի շուրջ։

«Ես ասացի մեր աջակցության մասին, և, հավանաբար, իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված մեր աջակցությունը պետք է մեկնաբանվի ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական շարժումների առանձին ներկայացուցիչների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք պատասխանատու են այդ ուղղության համար»,-ասել է նա:

Վերջինս նաև հավելել է, որ ինքը կարող է համաձայնել կամ չհամաձայնել այդ գնահատականներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան